Այսօր սկսվեց աղոթքի շաբաթը Զաոկսկիի երիտասարդական եկեղեցու շրջանակներում։ Այն անցկացվելու է ամեն օր առավոտյան 8–ին և երեկոյան 9–ին։ Աղոթքի այս շաբաթվա նյութն է. «Սկզբի օրհնությունը» և հիմնված է Ծննդոց գրքի առաջին գլուխների վրա։ Այս առավոտյան քարոզեց Մոյիսեյ Օստրովսկին։ Աբրահամի օրինակի վրա նա ցույց տվեց, որ Աստված բազում օրհնություններ է տալիս, բայց նաև սպասում է մեր կողմից զոհողություն։ «Եվ եղավ, որ այս բաներից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. Աբրահամ, և նա ասաց. Ահա ես։ Եվ նա ասաց. Առ քո սիրած մեկ հատիկ որդիդ Իսահակը և Մորիայի երկիրը գնա, և այնտեղ նրան ողջակեզ արա այն սարերի մեկի վրա, որ ես քեզ կասեմ» (Ծննդոց 22.1–2)։ «Այս բաներից հետո…» Ի՞նչ բաներից հետո։ Դիտարկենք հատվածի սկիզբը, որտեղից սկսվում է Աբրահամի մասին պատմությունը։ Աբրահամը 75 տարեկանում դուրս է գալիս իր հայրենիքից Աստծո պատվերին հնազանդվելով։ Աստված խոստանում է օրհնել։ Նա օրհնում է 11 անգամ հաջորդ 40 տարվա ընթացքում։ Ներկայացվող հատվածում ներկայացվում են օրհնության 11 դեպքերը (Ծննդոց 12–21 գլ.)։ 12–րդ անգամ Աստված պահանջում է Աբրահամից զոհողություն կատարել. «Տուր ինձ այն… ինչ ունես…» Քառասուն տարի օրհնելուց հետո, Աստված, ցանկանում է տալ հաջորդ օրհնությունը։ Աբրահամը պատվով է դուրս գալիս փորձությունից և ստանում օրհնությունը։ Դրանում նրամ օգնում է այն, որ նա Աստծո հետ էր մշտապես։ Եզրակացություն. «Ապագայից վախենալու կարիք չկա, եթե մենք հիշում ենք այն ճանապարհը, որով մեզ Տերը տարել է անցյալում» (Էլեն Ուայթ)։
ՕՐՎԱ ՆԿԱՐԸ ФОТО ДНЯ
понедельник, 9 февраля 2009 г.
09. Աղոթքի շաբաթ ........... Молитвенная неделя
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий