Այս մի քանի օրվա ընթացքում դիտեցի երկու գեղարվեստական կինոնկար. «Փրկարարը» (The Guardian) և «Հսկաների բախումը» (Facing the Giants)։
Առաջինը ծովափնյա փրկարարի մասին է, որի կոչումն է փրկել ծովում նավաբեկության ենթարկված մարդկանց։ Առասպելական փրկարար Բեն Ռենդելին ուղարկում են դասավանդելու ծովափնյա փրկարարների էլիտային դպրոցում, որտեղ նա հանդիպում է երիտասարդ և լողի ինքնավստահ չեմպիոն Ջեյք Ֆիշերին, ով ամեն ինչի պատրաստ է, միայն թե իսկական մասնագետ դառնա։ Պարապմունքների ժամանակ Ռենդելը օգնում է Ջեյքին հաղթահարել սեփական փառասիրությունը և նրան իսկական փրկարար դարձնում։ Դպրոցն ավարտելուց հետո Ջեյքը Ռենդելի հետ միասին գնում են Ալյասկա, որպեսզի աշխատեն Բարենցի ծովի ափին։ Միայն այստեղ է, որ Ջեյքը հասկանում է փրկարարների նշանաբանի իսկական իմաստը՝ «այնպես արա, որ մյուսներն ապրեն»։
Մենք որպես քրիստոնյաներ, ի՞նչ ենք անում, որպեսզի մյուսները կարողանան հավերժ ապրել։ Արժե դիտել։
Երկրորդ կինոնկարում ներկայացված է ամերիկյան ֆուտբոլի մարզիչը, որը կյանքի բոլոր բնագավառներում ունի խնդիրներ, սակայն երբ դառնում է Աստծուն, ամեն բան դեպի լավն է փոխվում նրա (ոչ միայն նրա) կյանքում. հոգևոր, անձնական, դրամական, մասնագիտական առումներով։ Կինոնկարի հիմնական միտքն է. «Աստծո կողմանե ամեն բան կարելի է» (Մատթեոս 19.26): Մենք խնդիրներ ունե՞նք։ Արժե դիտել կինոնկարը և Աստծո միջոցով լուծել դրանք։
В течение последних двух дней посмотрел два художественного фильма: «Спасатель» и «Столкновение гигантов».
Первый фильм - о спасателе береговой охраны, призвание которого спасать тех, которые потерпели кораблекрушение на море. Легендарного спасателя Бена Рэндэлла отправляют преподавать в элитную школу спасателей береговой охраны, где он встречает юного и самоуверенного чемпиона по плаванью Джейка Фишера, который готов на все ради того, чтобы стать настоящим профи. Во время тренировок Рэндэлл помогает Джейку перебороть собственные амбиции и готовит из него настоящего спасателя. После окончания школы Джейк вместе с Рэндэллом уезжают на Аляску, чтобы работать на берегу Баренцева моря. Только здесь Джейк понимает истинное значение лозунга спасателей - "сделай так, чтобы выжили другие!"
Мы как христиане, что делаем, чтобы остальные могли жить вечно? Стоит посмотреть фильм.
Во втором фильме представлен тренер американского футбола, кто во всех сферах жизни имеет проблемы, но когда он обращается к Богу, тогда все меняется у него (не только в его жизни): духовном, личном, финансовым, профессиональном отношении. Основная мысль фильма: Богу все возможно (Матфея 19.26). Мы имеем проблемы? Стоит посмотреть фильм и с помощью Бога решить их.
Комментариев нет:
Отправить комментарий