ՕՐՎԱ ՆԿԱՐԸ ФОТО ДНЯ

ՕՐՎԱ ՆԿԱՐԸ    ФОТО ДНЯ
Երջանիկ մանկություն Счастливое детство

пятница, 13 февраля 2009 г.

10. ЮБИЛЕЙ .................. ՀՈԲԵԼՅԱՆ







Այսօր լրացավ աշխարհի վրա իմ ապրելու հիսուն տարին։ Կես դար։ Շա՞տ է, թե՞ քիչ։ Դժվար է ասել։ Դա կախված է նայելու տեսանկյունից։ Հին կտակարանում հոբելյան տարում թողնում էին բոլոր պարտքերը, գերիները ազատություն էին ստանում։ Դա առանձնահատուկ տոն էր Աստծո ժողովրդի համար։ Այս օրը ինձ համար նույնպես առանձնահատուկ էր։ Առավոտ վաղ ինձ շնորհավորեցին դոկտորականի մասնակիցները և նվեր մատուցեցին
 (Աստվածաշնչյան մեծ բառարան)։ Օրը առանձնահատուկ անցավ և ավարտվեց երեկոյան Տիրոջ ընթրիքին մասնակցելով։ 
Ինձ ուղղված մաղթանքների մի մասը կարելի է կարդալ ստորև։ Իսկ ինքս ինձ ի՞նչ մաղթեմ։ Ռուսերեն մի բանաստեղծություն։ Մի մաղթանք–բանաստեղծություն էլ Ազնիվի կողմից։

Մեր եղբայր
Մենք չգիտենք, 50–ը շատ է, թե քիչ։ Ինքդ որոշիր։
Մենք այլ բան գիտենք՝ քո հիսուն տարին գեղեցիկ արդյունք է և մեծ սկիզբ։
Գեղեցիկ արդյունք՝ քանզի քո 50 տարում դու դարձար հրաշալի անձնավորություն, իսկական եզբայր։ Մենք քեզ հետ պարզապես լավ ենք զգում։
Մեծ սկիզբ՝ քանզի շունչ է բռնվում, երբ պատկերացնում ենք, թե ինչ կարող է անել Տերը քեզ համար հաջորդ 50 տարիների ընթացքում։
Մի խոսքով, թող Տերը տա, որ միշտ Իր հետ լինես։ Երբեմն էլ՝ մեզ հետ։
Իսկ եթե ավելի կարճ՝ մենք քեզ սիրում ենք և շնորհավորում։
Քեզ երջանկություն և Տիրոջ օրհնությունները։
«Տերը լսե քեզ նեղության օրում, և … Աստծո անունը պաշտպանե քեզ։ Նա քեզ օգնություն ուղարկե սուրբ տեղից, և զորացնե քեզ Սիոնի միջից։ …Նա տա քեզ քո սրտի ուզածի պես, և կատարե քո ամեն խորհուրդները։ Թող ցնծանք քո փրկությունով, և դրոշակ բարձրացնենք մեր Աստծո անունով։ Տերը կատարե քո ամեն խնդրվածները»։ Սաղմոս 20.1–5։

Դոկտորականի Քո համախուցեցիներ 

Сегодня исполнилось 50 лет как я живу на земле. Полвека. Много это, или мало? Трудно сказать. Это зависит, с какой точки зрения посмотреть. В ветхом завете в юбилейный год отпускали все долги, пленники обретали свободу. Это был особенным днем для народа. Этот день для меня тоже было особенным. Утром рано мне поздравили участники докторской программы и преподнесли подарок (Большой библейский словарь). День прошел особенным образом и закончился вечерю Господа.

Часть поздравления можно прочитать ниже. А что могу я пожелать сам себе? Одно стихотворение. И еще одно стихотворение-пожелание от имени Азнив.  

Брат наш!
Мы не знаем, 50 - это много или мало. Решать тебе.
Мы знаем другое - твои 50 - это красивый итог и большое начало.
Красивый итог - потому что к своим 50 ты стал замечательной личностью, настоящим братом. Нам с тобой просто хорошо.
Большое начало - потому что захватывает дух, когда мы пытаемся представить, что сделает для тебя Господь в следующие 50 лет.
В общем, да даст тебе Господь всегда и во всем оставаться с Ним. И иногда - с нами.
А если еще короче - мы тебя любим и поздравляем.
Счастья тебе и Божьих благословений! 
"Да услышит тебя Господь в день печали, да защитит тебя имя Бога... Да пошлет тебе помощь из Святилища и с Сиона да подкрепит тебя... Да даст тебе по сердцу твоему и все намерения твои да исполнит. Мы возрадуемся о спасении твоем и во имя Бога нашего поднимем знамя. Да исполнит Господь все прошения твои." Псалом 19.2-6.
                                                                                        
Твои однокамерники по докторской

В этот день 50 мне стало. 
50 - это много и мало 
И от них никуда не уйти. 
50 - не конец, а начало 
Второй половины пути. 
Пусть моя жизнь
Стремительно летит,
Как с парусом надутым бригантина.
И 50 - ведь не конец пути,
А только золотая середина.
Пусть в этот день не будет грустно,
Пусть солнце светит и сады цветут.
Пусть радость и надежды
Озаряют душу.
Не зря Вахтанг поет слова: 
"Мои года - мое богатство".

 

 

Сегодня юбилей - мне пятьдесят, 
Отмерена от жизни половина. 
И можно постоять, взглянуть назад, 
Чтоб к новым завтра двинуться вершинам. 

 

Неужели вправду 
Были времена - 
Ты давно когда-то 
Жил, и без меня? 
Знать я не желаю 
Эти времена, 
Вовсе не жила я 
Без тебя ни дня! 
Юбилей твой личный - 
Для обоих приз: 
Для тебя - полжизни, 
Для меня - вся жизнь. 
Соберутся гости, 
Принесут цветы. 
Но уедут гости, 
Облетят цветы. 
И мы будем снова - 
Только я и ты.


понедельник, 9 февраля 2009 г.

09. Աղոթքի շաբաթ ........... Молитвенная неделя

Այսօր սկսվեց աղոթքի շաբաթը Զաոկսկիի երիտասարդական եկեղեցու շրջանակներում։ Այն անցկացվելու է ամեն օր առավոտյան 8–ին և երեկոյան 9–ին։ Աղոթքի այս շաբաթվա նյութն է. «Սկզբի օրհնությունը» և հիմնված է Ծննդոց գրքի առաջին գլուխների վրա։  Այս առավոտյան քարոզեց Մոյիսեյ Օստրովսկին։ Աբրահամի օրինակի վրա նա ցույց տվեց, որ Աստված բազում օրհնություններ է տալիս, բայց նաև սպասում է մեր կողմից զոհողություն։ «Եվ եղավ, որ այս բաներից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. Աբրահամ, և նա ասաց. Ահա ես։ Եվ նա ասաց. Առ քո սիրած մեկ հատիկ որդիդ Իսահակը և Մորիայի երկիրը գնա, և այնտեղ նրան ողջակեզ արա այն սարերի մեկի վրա, որ ես քեզ կասեմ» (Ծննդոց 22.1–2)։ «Այս բաներից հետո…» Ի՞նչ բաներից հետո։ Դիտարկենք հատվածի սկիզբը, որտեղից սկսվում է Աբրահամի մասին պատմությունը։ Աբրահամը 75 տարեկանում դուրս է գալիս իր հայրենիքից Աստծո պատվերին հնազանդվելով։ Աստված խոստանում է օրհնել։ Նա օրհնում է 11 անգամ հաջորդ 40 տարվա ընթացքում։ Ներկայացվող հատվածում ներկայացվում են օրհնության 11 դեպքերը (Ծննդոց 12–21 գլ.)։ 12–րդ անգամ Աստված պահանջում է Աբրահամից զոհողություն կատարել. «Տուր ինձ այն… ինչ ունես…» Քառասուն տարի օրհնելուց հետո, Աստված, ցանկանում է տալ հաջորդ օրհնությունը։ Աբրահամը պատվով է դուրս գալիս փորձությունից և ստանում օրհնությունը։ Դրանում նրամ օգնում է այն, որ նա Աստծո հետ էր մշտապես։ Եզրակացություն. «Ապագայից վախենալու կարիք չկա, եթե մենք հիշում ենք այն ճանապարհը, որով մեզ Տերը տարել է անցյալում» (Էլեն Ուայթ)։ 

08. ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ` ԱՆՆԱ .................. АННА, ЖЕЛАЮ ТЕБЕ СЧАСТЬЯ



ՍԻՐԵԼԻ ԱՆՆԱ ՋԱՆ

Շնորհավորում եմ ծննդյանդ տարեդարձը։ Թող Աստծո օրհնությունները քեզնից անպակաս լինեն։ Առաջին անգամ այն նշեցիր քո նոր ընտանիքում։ Թող Աստված օրհնի քո ընտանիքը։ Արտակին էլ թող Աստված առաջնորդի առանձնահատուկ ձևով։  Եղեք Տիրոջը հավատարիմ և օրինակելի ընտանիք մյուսների համար։ «Չենք դադարում ձեզ համար աղոթք անելուց, և խնդրվածք մատուցելուց, որ լցվեք Նրա կամքի գիտությունով, ամեն իմաստությունով և հոգևոր հաճարով»։ Կողոսացիս 1.9։
Ամենայն բարի ցանկություններով,
Քո հայրիկ

ДОРОГАЯ АННА ДЖАН

Поздравляю с днем рождения. Пусть Бог тебя обильно благословит. В первый раз ты отметила свое день рождение в твоей новой семье. Пусть Господь благословит твою семью. А Артака тоже пусть Бог руководит особенным образом. Будьте верны Господу и будьте образцовой семьей для других. "Не перестаем молиться о вас и просить, чтобы вы исполнялись познанием воли Его, во всякой премудрости и разумении духовном". Колосянам 1:9.
С наилучшими пожеланиями,
Твой отец



воскресенье, 8 февраля 2009 г.

07. «Փրկարարը» և «Հսկաների բախումը» .... "Спасатель" и "Столкновение гигантов"

Այս մի քանի օրվա ընթացքում դիտեցի երկու գեղարվեստական կինոնկար. «Փրկարարը» (The Guardian)  և «Հսկաների բախումը» (Facing the Giants)։

          

Առաջինը ծովափնյա փրկարարի մասին է, որի կոչումն է փրկել ծովում նավաբեկության ենթարկված մարդկանց։ Առասպելական փրկարար Բեն Ռենդելին ուղարկում են դասավանդելու ծովափնյա փրկարարների էլիտային դպրոցում, որտեղ նա հանդիպում է երիտասարդ և լողի ինքնավստահ չեմպիոն Ջեյք Ֆիշերին, ով ամեն ինչի պատրաստ է, միայն թե իսկական մասնագետ դառնա։ Պարապմունքների ժամանակ Ռենդելը օգնում է Ջեյքին հաղթահարել սեփական փառասիրությունը և նրան իսկական փրկարար դարձնում։ Դպրոցն ավարտելուց հետո Ջեյքը Ռենդելի հետ միասին գնում են Ալյասկա, որպեսզի աշխատեն Բարենցի ծովի ափին։ Միայն այստեղ է, որ Ջեյքը հասկանում է փրկարարների նշանաբանի իսկական իմաստը՝ «այնպես արա, որ մյուսներն ապրեն»։

Մենք որպես քրիստոնյաներ, ի՞նչ ենք անում, որպեսզի մյուսները կարողանան հավերժ ապրել։ Արժե դիտել։

                              

Երկրորդ կինոնկարում ներկայացված է ամերիկյան ֆուտբոլի մարզիչը, որը կյանքի բոլոր բնագավառներում ունի խնդիրներ, սակայն երբ դառնում է Աստծուն, ամեն բան դեպի լավն է փոխվում նրա (ոչ միայն նրա) կյանքում. հոգևոր, անձնական, դրամական, մասնագիտական առումներով։ Կինոնկարի հիմնական միտքն է. «Աստծո կողմանե ամեն բան կարելի է» (Մատթեոս 19.26): Մենք խնդիրներ ունե՞նք։ Արժե դիտել կինոնկարը և Աստծո միջոցով լուծել դրանք։

В течение последних двух дней посмотрел два художественного фильма: «Спасатель» и «Столкновение гигантов».

Первый фильм - о спасателе береговой охраны, призвание которого спасать тех, которые потерпели кораблекрушение на море. Легендарного спасателя Бена Рэндэлла отправляют преподавать в элитную школу спасателей береговой охраны, где он встречает юного и самоуверенного чемпиона по плаванью Джейка Фишера, который готов на все ради того, чтобы стать настоящим профи. Во время тренировок Рэндэлл помогает Джейку перебороть собственные амбиции и готовит из него настоящего спасателя. После окончания школы Джейк вместе с Рэндэллом уезжают на Аляску, чтобы работать на берегу Баренцева моря. Только здесь Джейк понимает истинное значение лозунга спасателей - "сделай так, чтобы выжили другие!"

Мы как христиане, что делаем, чтобы остальные могли жить вечно? Стоит посмотреть фильм.

Во втором фильме представлен тренер американского футбола, кто во всех сферах жизни имеет проблемы, но когда он обращается к Богу, тогда все меняется у него (не только в его жизни): духовном, личном, финансовым, профессиональном отношении. Основная мысль фильма: Богу все возможно (Матфея 19.26). Мы имеем проблемы? Стоит посмотреть фильм и с помощью Бога решить их.

06. Փոփոխություններ օրենքում ......................... Изменения в законе

Հայաստանի «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում նոր փոփոխություններ են նախատեսվում։

Կարդացե՛ք հոդվածը։

В Армении ожидаются изменения в законе "О свободе совести и о религиозных организациях". 
Прочитайте статью.
 

суббота, 7 февраля 2009 г.

05. Ինչո՞ւ եմ ես ապրում։ Почему я живу?

«Ինչո՞ւ եմ ես ապրում» հարցի պատասխանը, անշուշտ, ես ունեմ։ Բայց այն կարող է և հիմնականում տարբերվում է շատերի պատասխաններից։ Երկար տարիներ ուսումնասիրելով այս հարցը, ես հանդիպել եմ պատասխանների մի շարք տարբերակների։ Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը, սիրելի ընթերցող։ Վտահ եմ, որ այս հարցի քննարկումը կլինի բուռն։ Հուսով եմ, որ ժամանակ կգտնես մեկնություններում քո կարծիքը գրելու։ 
Կանխավ շնորհակալություն։ 
Սիրով ՝ Պավել Սարգսյան

Ответа на вопрос "Почему я живу?" у меня, конечно, есть. Но он в основном может отличаться и отличается от  ответов многих. Долгие годы изучая этот вопрос, я встретил несколько вариантов ответа. Интересно узнать ваше мнение, дорогой читатель. Уверень, что обсуждение этого вопроса будет активным. Надеюсь, что ты найдешь время в комментариях написать свое мнение. Заранее благодарю. 
С любовью, Павел Саргсян

пятница, 6 февраля 2009 г.

04. «ԵՍ ՕԳՆՈՒՄ ԷԻ ՆՐԱՆ ԼԱՑ ԼԻՆԵԼ…» ......... "Я помогал ему плакать..."


Զաոկսկի։ Ուրբաթ երեկո։ Ձյունը դանդաղ օրորվելով վայր է իջնում վառվող լույսերի հետ գրկախառնվելով։ Մինչև ժամը ութը մնացել է մի քանի րոպե։  Բոլորը շտապ քայլերով շարժվում են դեպի դահլիճ մի քանի ժամ առաջ սկսված սուրբ օրվա հաղորդակցությունը Աստծո հետ շարունակելու և Նրան ավելի մերձենալու ակնկալիքով։ Մուտքի մոտ ներս մտնողներին դիմավորում են երիտասարդները երեք տղա և երեք աղջիկ։ Նրանց կազմած միջանցքով անցնում են բոլոր երկրպագության եկողները, ստանալով աստվածաշնչյան մաղթանքը՝ գրված փոքրիկ գեղեցիկ ձևավորված թերթիկի վրա. «Ես պիտի զովացնեմ վաստակած հոգին, և ամեն նվաղած հոգին պիտի կշտացնեմ» (Երեմիա 31.25)։ Դահլիճ ներս մտնողների ուշադրությանն են արժանանում հատակին վառվող մոմերի օգնությամբ գրված Հիսուսի խոսքերը. «Խաղաղություն ձեզ»։ Հնչում է դանդաղ, հաճելի, հոգեպարար երաժշտությունը… Լույսերը մարած են… Միայն էկրանի վրա է, որ կարելի է լույսի ճառագայթ տեսնել, որի օգնությամբ երիտասարդական եկեղեցին մաղթում է. «Բարի շաբաթ»։ Բեմին են մոտենում երիտասարդ աղջիկը և տղան։ Նրանք հայտարարում են Բարձրյալի պաշտամունքի սկիզբը, որը սկսվում է փառաբանության երկու երգով։ Երգում ենք էկրանին ցուցադրվող բառերի օգնությամբ։ Հայտարարություն է արվում, որ մյուս շաբաթ լինելու է երիտասարդական եկեղեցու աղոթքի շաբաթը։ Ամեն օր առավոտյան ութին և երեկոյան ինին կլինեն քարոզներ և աղոթքներ։ Այնուհետև աղոթքն է բարձրանում առ Աստված երիտասարդի շուրթերից։ Հետո՝ վկայություն, թե ինչպես է Աստված տնանկին դեպի Իրեն քաշել և հետևում է կոչը. նվիրաբերել դրամական միջոցներ, նմանատիպ մարդկանց փրկելու գործի համար… Տեսահոլովակը հավերժացրել է երիտասարդների դեմքերը. նախորդ շաբաթվա երկրպագությանը մասնակցող երիտասարդների լուրջ, խոհուն, խաղաղ դեմքերը… Բեմ են բարձրանում բեմականացման մասնակիցները, որոնց պատգամն է. Աստծո շունչը, որ ճառագում է Աստվածաշնչից ի զորու է փոխել անտարբեր, մշտապես շտապող և Տիրոջը չճանաչող և չհիշող մարդկանց սրտերը…
Լույսերը դանդաղ մարում են և ամբիոնին է մոտենում Նատալյա Շչեգլովան։ Էկրանին գրված է. «Ես օգնում էի նրան լաց լինել»։  Նա խոսում է հոգնածությունից, որը ոչ միայն ֆիզիկական է լինում, այլ ավելի հաճախ՝ հոգեբանական բնույթի։ Նատալյա Շչեգլովայի քարոզի համառոտ շարադրանքը.  …Կա մեղք, որը հաճախ մենք չենք համարում այդպիսին։ Քսանվեց տարի առաջ գործած այդ մեղքի գիտակցությանը ես եկա միայն շատ տարիներ անց։ Այդ մեղքը որոշակի արարք չէ, այն ընդհանրապես գործողություն չի, դա անգործությունն է, անտարբերությունը, անուշադրությունը մոտիկի կարիքի նկատմամբ։ Այլ խոսքերով. սիրո բացակայությունը։ Դրան հաճախ նպաստում է հոգնածության առկայությունը։   …Լինելով հովվի աղջիկ ես նոր էի տեղափոխվել նոր, փոքրիկ քաղաք, որտեղ հայրս պետք է իր ծառայությունը կատարեր։ Տասերորդ դասարանում էի,  դպրոցում խնդիրներ կային իմ հավատի պատճառով։ Ինձ մշտապես աջակցում և ոգեշնչում էր քիմիայի ուսուցչուհին։ …Մի օր նա ինձ իրենց տուն հրավիրեց թեյի։ Նա պատմեց, թե ինչպես են բանակում իր որդուն սպանել, իսկ դրանից ոչ շատ առաջ ամուսինն է լքել ընտանիքը։ Նա պատմեց իր հիվանդության մասին, նա արդեն տասնչորս անգամ վիրահատություն էր տարել։ Ավարտական երեկոյի ընթացքում նրա ուշադրության կենտրոնում միայն ես էի։  Հաջորդ օրը նա պետք է շրջանային հիվանդանոցը գնար հաջորդ վիրահատության համար։ Քանի որ ոչ ոք չուներ, ապա խնդրեց, որ ես ուղեկցեմ և իր հագուստը տուն բերեմ։ Այդ դեպքերից շատ չանցած ես գնացի մայրաքաղաք ընդունելության քննություններ հանձնելու։ Մենք որոշ ժամանակով բաժանվեցինք։ Ժամանակ անց  իմ ուսուցչուհին նորից հայտնվեց հիվանդանոցում։ Նա խնդրել էր, փոխանցել ինձ որ ես իրեն այցելեմ։ Դրա համար պետք էր անցնել 70 կմ ճանապարհ, բացի այդ ես շատ էի հոգնում, քանի որ սովորում էի, միաժամանակ աշխատում և եկեղեցում էլ բավականին ծառայություններ էի կատարում։ Միակ օրը, երբ ես կարող էի նրան այցելել, դա շաբաթ օրն էր։ Բայց երբ եկավ շաբաթ օրը, ես շատ հոգնած էի և ինքս ինձ համոզեցի, որ քանի որ ես շատ հոգնած եմ, և բացի այդ մի երեք շաբաթից ազատ կլինեմ և կայցելեմ, ապա չարժե հիմա գնալ։ Մեկ շաբաթ անց իմ ուսուցչուհին մահացավ։ Հետագայում իմացա, որ նա խնդրել էր իներորդ դասարանում սովորող մկրտական մի աղջկա իրեն այցելել և իր համար Նոր կտակարան կարդալ…  
Ինչպե՞ս կարելի է պայքարել այդ մեղքի դեմ։ Միակ միջոցը Հիսուսի սերն ունենալն է, գտնում էր Նատալյան։ Բազում աստվածաշնչյան համարներ դրա վառ ապացույցն են։ Գիտնականները ուսումնասիրություն են կատարել 4–8 տարեկան երեխաների շրջանում։ Հարցը կայանում էր հետևյալում. «Ի՞նչ է սերը»։ Այս հարցին այդ երեխաները տվել են ամենատարբեր, անսպասելի պատասխաններ։ Օրինակ, մի աղջիկ ասել է. «սերը այն է, որ երբ ես ասում եմ իմ ընկերոջը, որ նրա վերնաշապիկը լավն է,  և նա ամեն անգամ հագնում է այդ վերնաշապիկը հանուն ինձ»։ Հարցման նպատակն էր պարզել, թե որ երեխան է ամենահոգատարը։ Հաղթանակը շնորհվում է մի չորսամյա տղայի։ Նա իմանալով, որ իր հարևան պապիկը կորցրել է կնոջը և դա շատ վատ է տանում, այցելում է նրան, նստում նրա ծնկներին… Երբ նրան հարցնում են, թե ի՞նչ էր նա ասում պապիկին, նա պատախանում է. «Ոչինչ։ ԵՍ ՕԳՆՈՒՄ ԷԻ ՆՐԱՆ ԼԱՑ ԼԻՆԵԼ»։                               
Պողոս առաքյալը խորհուրդ է տալիս. «Ուրախացողների հետ ուրախացեք և լացողների հետ լացեք» (Հռոմեացիս 12.15)։ Ամբողջ քարոզի ընթացքում որևէ շարժում կամ անցուդարձ չկար դահլիճում, բոլոր երիտասարդները, թվում է, երիտասարդներին անսովոր համակ ուշադրությամբ լսում էին Աստծո պատգամը. եղեք սիրառատ, ուշադիր և ապրումակցեք մարդկանց։ Երգը և դրան հաջորդած աղոթքն ու օրհնության խոսքերը  ուղեկցեցին երիտասարդներին վայելելու թեյն ու թխվածքաբլիթը և հաղորդակցվելու միմյանց հետ երաժշտության ուղեկցությամբ, ցանկանալով միմյանց բարի շաբաթ օր։

Պավել Սարգսյան

                       




                       



Նկարում՝ Նատալյա Շչեգլովա, Զաոկսկիի ճեմարանի դասախոս

03. ՈՐՏԵ՞Ղ ԵՄ ԵՍ ՀԻՄԱ ԳՏՆՎՈՒՄ .......................... ГДЕ Я НАХОЖУСЬ СЕЙЧАС?

Ընկերներս մշտապես տեղեկություններ են ցանկանում ստանալ ինձնից։ Որպեսզի նույն բանը անընդհատ չգրեմ, ավելի հարմար կլինի պարզապես տալ իմ բլոգի հասցեն. adventist7.blogspot.com

Այսպիսովես հիմա գտնվում եմ Տուլայի մարզի Զաոկսկի ավանումորտեղ գտնվում է մեր Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու համալսարանըորը ունի հոգևոր ճեմարան և հումանիտար ինստիտուտ։                        

















Այստեղ են անցկացվում ԱՄՆ Էնդրյուսի համալսարանի դոկտորական բաժնի հերթական (երրորդ տարի) քննաշրջանի դասերը, որոնց մասնակցելու համար էլ եկել եմ այստեղ։ Դրանք սկսվել են հունվարի 28–ին և կավարտվեն փետրվարի 16–ին։ Աստծո ողորմությամբ հաջորդ օրը տուն կվերադառնամ։
Դասերը սկսվում են 8.15–ին և ավարտվում 17.00–ին։ Ուրբաթ օրերին դասերը տևում են մինչև 12.00–ը։ Այդ օրը երեկոյան երկրպագություն է լինում ժամը յոթին, իսկ ութին սկսվում է երիտասարդական եկեղեցու երկրպագությունը։ Շաբաթ օրը, բնական է, սուրբ օր է և այն սկսվում է շաբաթօրյա դպրոցով ժամը տասին, որին հետևում է քարոզը։ Մեծահասակների համար առանձին քարոզ է լինում, երիտասարդների համար՝ առանձին։ Երիտասարդների երկրպագությունները անցկացվում են բազմաֆունկցիոնալ համալիրում։ Այստեղ են սովորաբար տեղի ունենում մեծ հանդիպումները, կոնգրեսները և այլն։ Դա ծառայում է նաև որպես մարզական համալիր, որտեղ շաբաթվա ընթացքում երեկոյան ժամերին կարելի է ֆուտբոլ, վոլեյբոլ, մեծ թենիս և սեղանի թենիս խաղալ։

Կիրակի օրերին երբեմն դասեր ունենում ենք, երբեմն էլ հանձնարարություններն ենք կատարում գրադարանում, սենյակում կամ լսարանում։ Դոկտորական ծրագրի բոլոր ուսանողները օգտվում են իրենց դյուրակիր համակարգիչներից։ Լսարանում մշտապես առկա է ինտերնետ կապը։ Շատ հաճախ ինչ–որ անհրաժեշտ ֆայլ նույն պահին կարող է փոխանցվել դասի բոլոր մասնակցիներին և ուսումնասիրվել հենց տեղում։ Լսարանը կահավորված է և ունի բոլոր հնարավորությունները արդյունավետ ուսումնական գործընթացի համար. գրատախտակ, էկրան,տեսալսահամակարգեր, դաշնամուր և այլն։ Սեղանները դրված են ռուսերեն Պ (П)տառի ձևով։                                  

Դասերն անցնում են ինտերակտիվ մեթոդների կիրառությամբ. դասախոսություն, քննարկում, փոքր խմբի քննարկում, զեկույց, մտորում, տեղում հանձնարարության կատարում, դերային խաղ և այլն։ 

Русский вариант текста скоро будет.


02. ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐՆԵՐ ХРИСТИАНСКИЕ ФИЛЬМЫ


Իմ բլոգում ավելացրի  հայերեն լեզվով  քրիստոնեական կինոնկարների ցանկը։ Ընթացքում կավելացվեն ռուսերենները։ Կարծում եմ, դա շատերին կհետաքրքրի։ Այդ խտասկավառակները ձեռք բերելու համար կարող եք նամակ գրել իմ pavsar@mail.ru էլեկտրոնային հասցեով:
Я поместил список христианских фильмов на армянском языке. В течении времени этот список будет дополнен русскими фильмами. Я думаю, что заинтересует многих. Чтобы приобрести эти DVD диски, можете написать письмо по моему электронному адресу: pavsar@mail.ru

четверг, 5 февраля 2009 г.

01. ԻՆՉՈ՞Ւ ՍՏԵՂԾԵՑԻ ԱՅՍ ԲԼՈԳԸ = Почему создал этот блог?

Ես արդեն շատ տարիներ է, որ օրագիր եմ գրում։ Մի առիթով դասակարգեցի այդ օրագրերը և ստացվեց տաս տեսակի օրագիր։ Ի տարբերություն մնացած իննի բլոգը օրագիր է, որը կարող են կարդալ նաև ինձ անծանոթ մարդիկ։ Եվ քանի որ կիսվելու բան կա, ապա ես էլ եմ բլոգում գրառումներ կատարելու։ Չեմ խոստանում, որ ամեն օր կգրեմ, բայց կարծում եմ, որ հետաքրքիր ինչ–որ բան կգտնեմ բլոգում տեղադրելու համար։ Բլոգի անվանումը՝ «քրիստոնյա» արդեն ասում է, որ մտորումների մեծ մասը կարող է լինել քրիսոնեական բնույթի։ Աստված մեզ բոլորիս պահապան։ 


Я уже много лет веду дневник. Я как-то стал классифицировать эти дневники, и получились десять их разновидностей. В отличие от остальных девяти, блог -  это дневник, которую, могут читать и другие незнакомые мне люди. Так как есть с чем поделиться с другими, то буду вести и блог. Не обещаю, что каждый день буду писать, но думаю интересное что-то найду, чтобы поместить в мой блог. Навзвание блога - христианин - уже говорит о том, что большая часть размышлений могут быть и христианского характера. Да благословит нас Господь.